Միշել Պլատինի. «Պաշտում եմ Մոուրինյոյին»
01/07/2011 13:04

Միշել Պլատինի. «Պաշտում եմ Մոուրինյոյին»

ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հիացած է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի աշխատանքով, չնայած վերջինիս կողմից ՈՒԵՖԱ-ին հասցեագրված մեղադրանքներին:

«Ես նրա նկատմամբ հատուկ վերաբերմունք ունեմ, պաշտում եմ նրան` որպես մարզչի և մարդու,- Պլատինիի խոսքերը մեջբերել է «Marca»-ն:- Բայց դա չի խանգարում, որ ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն հետաքրքրվի նրանով: Մոուրինյոն հիմարություններ է ասել, ուստի կարգապահական կոմիտեն որոշել է արձագանքել և պատժամիջոցներ կիրառել»:

Հիշեցնենք, որ Մոուրինյոն որակազրկվել է 4 խաղով Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլում «Բարսելոնի» հետ հանդիպման մրցավարին քննադատելու համար: «Արքայական ակումբի»` այդ որոշման դեմ բողոքը ՈՒԵՖԱ-ն կքննարկի հուլիսի 29-ին:
 

Միշել Պլատինի. «Պաշտում եմ Մոուրինյոյին»