.jpg)
02/07/2011 13:03
Հայ պատանի շախմատիստների հաղթարշավը շարունակվում է
Մոսկվայում անցկացվող Դվորկովիչի շախմատային հուշամրցաշարում Հայաստանի հավաքականը երկու մրցախաղում էլ հաղթեց Բելառուսի ներկայացուցիչներին` 2,5:1,5, 4:0 հաշիվներով: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, մեր պատանիները շարունակում են միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: