Մեսսի. «Պետք է հանգստություն պահպանենք»
02/07/2011 13:22

Մեսսի. «Պետք է հանգստություն պահպանենք»

Ամերիկայի գավաթի խաղարկության մեկնարկային խաղում Արգենտինայի ընտրանին չկարողացավ առավելության հասնել Բոլիվիայի ընտրանու նկատմամբ: Գրանցվեց ոչ-ոքի արդյունք` 1:1: Արգենտինական թիմի առաջատար ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին մեկնաբանել է հանդիպման ընթացքը:

«Մրցակիցն անսպասելիորեն առաջ անցավ հաշվի մեջ, բայց մենք կարողացանք խուսափել պարտությունից,- Մեսսիի խոսքերը մեջբերել է «Ole»-ն:- Մենք շատ ենք տխրել, որ չհաջողվեց հաղթել: Վատ ֆուտբոլ չխաղացինք, սակայն անհրաժեշտ է կատարելագործել խաղը և հանգստություն պահպանել»:

Մեսսի. «Պետք է հանգստություն պահպանենք»