Իսկանդարյան. Պատերազմը հսկայական ռիսկ է, շահը` զրոյական
04/07/2011 15:02

Իսկանդարյան. Պատերազմը հսկայական ռիսկ է, շահը` զրոյական

Այս պահին Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմն անհնար է: Ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Սահմանի վրա, ըստ Ա. Իսկանդարյանի, կրակոցները կշարունակվեն, քանի որ Ադրբեջանի ղեկավարությունը ցանկանում է պահպանել լարվածությունը, «ինչը հաստատ սերժանտ Մամեդովը չի որոշում»:

«Պատերազմն այլ հարց է, և որպեսզի այն սկսվի, պետք են այլ պայմաններ, այլ ռեսուրսներ, ուժերի այլ հարաբերակցություն, ինչը չկա ու չի լինելու»,- ընդգծեց քաղաքագետը:

Այնուամենայնիվ, ըստ քաղաքագետի, եթե Ադրբեջանը որոշի պատերազմ սկսել, ապա այն կտևի 5 օր. «Այնուհետ այն կդադարի, արդյունքում կառաջանան բազմաթիվ նոր խնդիրներ, սակայն չլուծելով առկա խնդիրներից և ոչ մեկը: Պատերազմը հսկայական ռիսկ է, շահը` զրոյական»:
 

Իսկանդարյան. Պատերազմը հսկայական ռիսկ է, շահը` զրոյական