Անդրանիկ Թեյմուրյանը տեղափոխվեց «Էստեղլալ»
04/07/2011 15:41

Անդրանիկ Թեյմուրյանը տեղափոխվեց «Էստեղլալ»

Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի հայ կիսապաշտպան Անդրանիկ Թեյմուրյանը պայմանագիր է ստորագրել Թեհրանի «Էստեղլալի» հետ: 28-ամյա ֆուտբոլիստն այդ թիմում հանդես կգա մեկ տարի ժամկետով: Նշենք, որ Թեյմուրյանը «Էստեղլալ» է տեղափոխվել «Տրակտոր Սազի» թիմից:

Ավելացնենք, որ 2010 թ. Իրան վերադառնալուց առաջ Անդրանիկը 4 մրցաշրջան է անցկացրել անգլիական Պրեմիեր լիգայում` հանդես գալով «Ֆուլհեմում» և «Բոլտոնում»: Բայց աշխատանքային վիզայի բացակայության պատճառով նա ստիպված էր հեռանալ Անգլիայից:
 

Անդրանիկ Թեյմուրյանը տեղափոխվեց «Էստեղլալ»