Վենգեր. «Տրանսֆերային շուկայում բոլորն էլ սպասում են…»
04/07/2011 15:18

Վենգեր. «Տրանսֆերային շուկայում բոլորն էլ սպասում են…»

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը շեշտել է, որ շատ զբաղված է տրանսֆերային շուկայում ակտիվ գործունեությամբ: Ֆրանսիացի մասնագետը, սակայն, ավելացրել է նաև, որ ոչ ոք չի շտապում ներկայացնել իր հաղթաթղթերը:

«Տրանսֆերային շուկայում այժմ հանգստություն է: Յուրաքանչյուրը թաքցնում է իր հաղթաթղթերը` սպասելով մյուս ակումբների քայլերին: Բոլորն էլ երազում են իդեալական գործարք կնքել: Այդ պատճառով վերջին ժամանակներս շատ զբաղված եմ, միշտ հեռախոսով շփվում եմ ինչ-որ մեկի հետ: Աշխատանքներ կատարվում են, բայց ամեն ինչ առայժմ թաքուն է»,- Վենգերի խոսքերը մեջբերել է «The Daily Mail»-ը:
 

Վենգեր. «Տրանսֆերային շուկայում բոլորն էլ սպասում են…»