.jpg)
Արցախի նախագահը տեղում ծանոթացել է բերքահավաքի աշխատանքներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 2-ին այցելել է Ասկերանի, Մարտունու և Հադրութի շրջաններ ու տեղում ծանոթացել տնտեսական մի շարք ծրագրերի իրականացման և բերքահավաքի աշխատանքների ընթացքին:
ԼՂՀ նախագահի աշխատակազմի լրատվության գլխավոր վարչությունից տեղեկացնում են, որ երկրի ղեկավարը կարևորել է բերքահավաքում ընդգրկված բոլոր կառույցների սերտ համագործակցության անհրաժեշտությունը՝ այն համարելով բերքահավաքի անկորուստ կազմակերպման նախապայմաններից մեկը:
Նախագահ Սահակյանը նաև այցելել է Մարտունու շրջկենտրոնում կառուցվող հիվանդանոցի և մարզահամալիրի շինհարթակներ և ծանոթացել իրականացվող աշխատանքներին:
Նախագահին ուղեկցել են վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: