.jpg)
ՀԵՀԵԿ պատգամավորական ժողով` Ծաղկաձորում
Հուլիսի 7-10-ը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Ծաղկաձորում կանցկացվի Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Կազմակերպության /ՀԵՀԵԿ/ երկրորդ պատգամավորական ժողովը: Այդ մասին տեղեկացնում են Մայր աթոռի մամլո դիվանից:
ՀԵՀԵԿ-ը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հովանու ներքո գործող կառույց է, որը համակարգում էերիտասարդության հետ իրականացվող Հայ Առաքելական Եկեղեցու գործունեությունը:
ՀԵՀԵԿ պատգամավորական ժողովին մասնակվելու են 30 երկրներից շուրջ 150 երիտասարդներ: