.jpg)
04/07/2011 14:17
«Ֆեներբախչեի» նախագահը ձերբակալվել է
Թուրքական ոստիկանությունը երեկ ձերբակալել է մոտ 40 մարդու, ովքեր կասկածվում են պայմանավորված ֆուտբոլային հանդիպումներ կազմակերպելու մեջ: Ինչպես տեղեկացնում է «Hurriyet»-ը, նրանց թվում են նաև «Ֆեներբախչեի» ղեկավար Ազիզ Յիլդիրիմը և «Տրաբզոնսպորի» փոխնախագահ Նեվզաթ Շակարը: Ձերբակալությունները միաժամանակ սկսվել են Թուրքիայի 12 շրջաններում: