.jpg)
Հրդեհի հետևանքով երեխաներ են զոհվել
Հուլիսի 4-ին, ժամը 02.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սայաթ-Նովա գյուղի տարածքում գտնվող չգործող անասնագոմի շինություններից մեկն այրվել է, որի հետևանքով 2 երեխա է զոհվել:
Դեպքի վայր մեկինած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, նշված շինություններից մեկում, վառվող մոմի հետևանքով բռնկված հրդեհից մահացել են նույն շինությունում բնակվող` 1988 թ. ծնված Թեհմինե Միրզոևայի երեխաները` 2007 թ. ծնված Հայկ և 2010 թ. ծնված և Մոնիկա Միրզոևաները:
Հրդեհը մարվել է նույն օրը ժամը 03.06-ին մարտական մեկ հաշվարկի ուժերով: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն: