.jpg)
Կաննի մրցանակակիրը` «Ոսկե ծիրան»-ում
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը իր հերթական անակնկալն է մատուցում հանդիսատեսին. երևանյան պրեմիերաներ շարքում թուրք հանրահայտ ռեժիսոր Նուրի Բիլգե Ջեյլանը կներկայացնի իր՝ «Մի անգամ Անատոլիայում» ֆիլմը, որը Կաննի միջազգային կինոփառատոնի մրցանակակիր է: Այս մասին հայտնում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամլո կենտրոնը:
«Մի անգամ Անատոլիայում» ֆիլմի գլխավոր հերոսը Անատոլիայում բնակվող բժիշկ է: Ֆիլմում ներկայացված են նույն քաղաքի տարբեր բնակիչների մասին պատմություններ: Ըստ ռեժիսորի` կյանքը փոքր քաղաքում նման է տափաստաններում շրջելուն. շարունակ թվում է, թե «նոր ու անսովոր բան» կլինի բլրի հետևում, բայց միշտ անհետացող կամ երկարուձիգ, միապաղաղ ճամփաներ են: Կերպարներին դնելով անսովոր իրավիճակների մեջ` ռեժիսորը փորձել է հանդիսատեսին ցույց տալ կյանքի թե' լուսավոր, թե' դաժան կողմերը:
Նշենք, որ «Ոսկե Ծիրան» 8-րդ երևանյան միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 10-17-ը: