.jpg)
04/07/2011 14:20
Շարապովան պարտվեց Ուիմբլդոնի մրցաշարի եզրափակչում
Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան չկարողացավ իր կարիերայի ընթացքում երկրորդ անգամ նվաճել Ուիմբլդոնի մրցաշարի հաղթողի կոչումը: Եզրափակչում նա 3:6, 4:6 հաշիվներով զիջեց չեխուհի Պետրա Կվիտովային: Վերջինս, ի դեպ, առաջին անգամ հաղթեց այդ մրցաշարում, որի մրցանակային հիմնադրամը կազմում է 14,6 մլն ֆունտ ստեռլինգ: