ԼՂՀ ՊԲ-ն Ադրբեջանում բռնկված հրդեհների հետ որևէ կապ չունի
04/07/2011 15:41

ԼՂՀ ՊԲ-ն Ադրբեջանում բռնկված հրդեհների հետ որևէ կապ չունի

«ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումները նման քայլերի չեն դիմում, քանի որ դա հարիր չէ ՊԲ ստորաբաժանումներին: ՊԲ-ի առջև լրիվ այլ խնդիր է դրված, և ղարաբաղյան զորքերը բարեխղճորեն իրականացնում ու իրականացնելու են այդ խնդիրը»,- մեկնաբանելով ադրբեջանական կողմի տարածած այն տեղեկատվությունը, թե հայ զինծառայողները հրդեհում են ադրբեջանական դաշտերը՝ Aysor-ի հետ զրույցում հայտնեցին ԼՂՀ ՊԲ-ից: 
 
ԼՂՀ պաշտպանական գերատեսչությունից նաև ասացին, որ Ադրբեջանը յուրաքանչյուր տարի, այս նույն ժամանակահատվածում «նույն երգն է երգում»` ավելացնելով, որ ղարաբաղյան կողմն ընդհանրապես այդ հրդեհների հետ կապ չունի:
ԼՂՀ ՊԲ-ն Ադրբեջանում բռնկված հրդեհների հետ որևէ կապ չունի