Վրաերթ Գեղադիրում. 2 մարդ զոհվել է
04/07/2011 15:21

Վրաերթ Գեղադիրում. 2 մարդ զոհվել է

Հուլիսի 3-ին ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 00.30-ի սահմաններում «Մերսեդես-Բենց Ե-320» մակնիշի ավտոմեքենան (պատկանելությունը և վարորդի անձը պարզվում է) Գեղադիր գյուղում վրաերթի է ենթարկել 47-ամյա Հովակիմ Գրիգորյանին, 35-ամյա Համլետ Գրիգորյանին և 35-ամյա Սևակ Կարապետյանին, այնուհետև բախվել ճամփեզրին կայանված «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենային:

Պատահարի հետևանքով Հովակիմ և Համլետ Գրիգորյանները տեղում մահացել են, իսկ Սևակ Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: 

Վրաերթ Գեղադիրում. 2 մարդ զոհվել է