.jpg)
Ապամոնտաժել և հափշտակել են մեծ քանակությամբ բազալտե քարեր
ՀՀ ոստիկանության տեղեկացմամբ` հունիսի 27-ին Լոռու մարզի դատախազությունից ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Սպիտակի վարչական շրջանում գտնվող հուշարձան-աղբյուրի հարակից ճանապարհի պատնեշից ապամոնտաժել և հափշտակել են մեծ քանակությամբ բազալտե քարեր:
Ոստիկանները պարզել են, որ նշված ճանապարհահատվածի պատնեշից բացակայում է բազալտե 110 քար, որից 45-ը տեղափոխվել է նշված ճանապարհը սպասարկող Սպիտակի «Ճանապարհ» ՓԲԸ տարածք, իսկ 36 հատը հափշտակել է 1970 թ. ծնված Դանիել Զ.-ն` իրեն պատկանող «ԳԱԶ-5312» մակնիշի ավտոմեքենայով:
Ձեռնարկվում են միջոցառումներ մնացած քարերը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: