.jpg)
04/07/2011 17:19
27-ամյա երիտասարդի մոտ 2 գրամ հաշիշանման զանգաված է հայտնաբերվել
Թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Արշակունյաց պողոտայի թիվ 44 շենքի մոտից ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները օրերս բերման են ենթարկել 1984 թ. ծնված Վրեժ Բ.-ին, որի մոտից հայտնաբերվել է պոլիէթիլենային փաթեթի մեջ փաթեթավորված 2 գ կշռով կանաչ գույնի հաշիշանման զանգված:
Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: