Թուրքական խմիչքից ռուս զբոսաշրջիկ է մահացել
04/07/2011 16:11

Թուրքական խմիչքից ռուս զբոսաշրջիկ է մահացել

Թուրքիայում ալկոհոլից թունավորված ռուս Վիկտորյա Նիկոլայևան այսօր առավոտյան մահացել է սրտի կաթվածից: Այս մասին տեղեկացնում է ՙԿոմսոմոլսկայա պրավդա՚ թերթը:

Հաղորդվում է, որ 23-ամյա ուսանողուհին մահացել է այսօր առավոտյան ժամը 6-ին «Ակդենիզ» հիվանդանոցում: Մինչ այդ աղջիկը շնչել է սարքավորումների միջոցով: Իսկ թուրքական օրենքը թույլ չի տալիս անջատել շնչառական սարքը, մինչև սիրտը կանգ չառնի:

Ռուսաստանի բժշկակենսաբանական գործակալության մասնագետները, մեկնելով Թուրքիա, հաստատել են Վիկտորիայի մահվան եզրակացությունը: Փաստաթղթային անհրաժեշտ ձևակերպումներից հետո աղջկա դին կտեղափոխվի հայրենիք:

Աղբյուրը նաև հիշեցնում է, որ վերջերս մասսայական թունավորման դեպք էր գրանցվել «Բոդրում» հանգստավայրում: Նրանցից երկուսը մահացել էին Անթալիայի հիվանդանոցում, մեկը` օրեր անց Մոսկվայում:
 

Թուրքական խմիչքից ռուս զբոսաշրջիկ է մահացել