Սնեյդերը` «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային գլխավոր նպատակ
04/07/2011 15:21

Սնեյդերը` «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային գլխավոր նպատակ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը լրջորեն մտածում է «Ինտերի» կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերի տրանսֆերը գնելու մասին: Այս մասին գրում է «The Daily Mail»-ը:

Սնեյդերը, ով նախորդ մրցաշրջանի ավարտից հետո նշել էր, թե չգիտի` արդյոք տրանսֆերային պատուհանի փակումից առաջ չի՞ հայտնվի մեկ այլ ակումբում, «Մանչեսթեր Յունայթեդի» առաջնահերթությունների ցուցակում զբաղեցնում է առաջին հորիզոնականը: Հոլանդացի ֆուտբոլիստին կարող են, ի դեպ, փոխանակել մանչեսթերյան թիմի որևէ խաղացողի հետ:

Հիշեցնենք, որ Սնեյդերը «Ռեալից» «Ինտեր» է տեղափոխվել երկու տարի առաջ: Այս ժամանակահատվածում նա նվաճել է Իտալիայի չեմպիոնի կոչումը, երկու անգամ հաղթել երկրի գավաթի խաղարկությունում, արժանացել Չեմպիոնների լիգայի գավաթակրի և աշխարհի ակումբային առաջնության հաղթողի կոչմանը:
 

Սնեյդերը` «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային գլխավոր նպատակ