.jpg)
Սևանցիների խնդիրները կառավարության ուշադրության կենտրոնում են
Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ այցելել է Գեղարքունիքի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Լճաշեն համայնքում, ծանոթացել Սևանը Գավառի հետ կապող ճանապարհի վերականգնողական աշխատանքների ընթացքին: Վերականգնվող հատվածի երկարությունը շուրջ 2.5 կիլոմետր է, աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա օգոստոսին:
Այնուհետև վարչապետն այցելել է Սևան քաղաքի պոլիկլինիկա, որտեղ նույնպես ընթանում են վերականգնողական աշխատանքներ: Սևանի պոլիկլինիկայի շենքը կառուցվել է 1949թ.: Շենքի վերանորոգման ծրագիրն իրականացվում է երկու փուլով: Առաջին փուլում կատարվել է շենքի հիմնանորոգում, կառույցի վերակառուցում՝ վերահատակագծումով, կատարված աշխատանքների արժեքը կազմել է շուրջ 108.3 միլիոն դրամ: Երկրորդ փուլում նախատեսվում է իրականացնել պոլիկլինիկայի շենքի հարդարում, հատակների, սանհանգույցների և ներքին ինժեներական ցանցերի վերակառուցում, հակահրդեհային ազդանշանային համակարգի տեղադրում, շենքի ճակատային մասերի սվաղում և ներկում: Այդ աշխատանքների համար նախատեսված է շուրջ 80.8 միլիոն դրամ:
Ինչպես հայտնում են կառավարությունից, Տիգրան Սարգսյանն այցելել է նաև Սևան քաղաքի ավագ դպրոց, որը վերականգնման կարիք ունի: Գործադիրի ղեկավարը հանձնարարել է այս տարվա ընթացքում իրականացնել անհրաժեշտ նախահաշվարկային աշխատանքները:
Տիգրան Սարգսյանը եղել է Սևան քաղաքի Հայաստանի Հանրապետական Կուսակցության գրասենյակում, հանդիպել ՀՀԿ ակտիվի հետ, այնուհետև վարչապետը անդամատոմսեր է հանձնել շուրջ 300 նորընծա կուսակցականներին:
Ելույթ ունենալով ներկաների առջև՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ ՀՀԿ-ն, լինելով կառավարող կուսակցություն, կրում է երկրի սոցիալ տնտեսական հիմնախնդիրները լուծելու պարտավորությունը. «Մեր առաջ ծառացած են լրջագույն չլուծված հիմնախնդիրներ, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը մեզ լուրջ հարված հասցրեց, առաջացան նոր բարդություններ, սակայն Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը պատվով կրում է իր բեռը»: Հանդիպման ավարտին, վարչապետը պատասխանել է սևանցիներին հուզող հարցերին, նշելով, որ կառավարության համար առաջնայնություն է նոր աշխատատեղերի ստեղծումը:
Վարչապետը նշել է, որ այս հարցը լուրջ է հատկապես Գեղարքունիքի մարզում և հավաստիացրել, որ Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ այցելել է Գեղարքունիքի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Լճաշեն համայնքում, ծանոթացել Սևանը Գավառի հետ կապող ճանապարհի վերականգնողական աշխատանքների ընթացքին: Վերականգնվող հատվածի երկարությունը շուրջ 2.5 կիլոմետր է, աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա օգոստոսին:
Այնուհետև վարչապետն այցելել է Սևան քաղաքի պոլիկլինիկա, որտեղ նույնպես ընթանում են վերականգնողական աշխատանքներ: Սևանի պոլիկլինիկայի շենքը կառուցվել է 1949թ.: Շենքի վերանորոգման ծրագիրն իրականացվում է երկու փուլով: Առաջին փուլում կատարվել է շենքի հիմնանորոգում, կառույցի վերակառուցում՝ վերահատակագծումով, կատարված աշխատանքների արժեքը կազմել է շուրջ 108.3 միլիոն դրամ: Երկրորդ փուլում նախատեսվում է իրականացնել պոլիկլինիկայի շենքի հարդարում, հատակների, սանհանգույցների և ներքին ինժեներական ցանցերի վերակառուցում, հակահրդեհային ազդանշանային համակարգի տեղադրում, շենքի ճակատային մասերի սվաղում և ներկում: Այդ աշխատանքների համար նախատեսված է շուրջ 80.8 միլիոն դրամ:
Ինչպես հայտնում են կառավարությունից, Տիգրան Սարգսյանն այցելել է նաև Սևան քաղաքի ավագ դպրոց, որը վերականգնման կարիք ունի: Գործադիրի ղեկավարը հանձնարարել է այս տարվա ընթացքում իրականացնել անհրաժեշտ նախահաշվարկային աշխատանքները:
Տիգրան Սարգսյանը եղել է Սևան քաղաքի Հայաստանի Հանրապետական Կուսակցության գրասենյակում, հանդիպել ՀՀԿ ակտիվի հետ, այնուհետև վարչապետը անդամատոմսեր է հանձնել շուրջ 300 նորընծա կուսակցականներին:
Ելույթ ունենալով ներկաների առջև՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ ՀՀԿ-ն, լինելով կառավարող կուսակցություն, կրում է երկրի սոցիալ տնտեսական հիմնախնդիրները լուծելու պարտավորությունը. «Մեր առաջ ծառացած են լրջագույն չլուծված հիմնախնդիրներ, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը մեզ լուրջ հարված հասցրեց, առաջացան նոր բարդություններ, սակայն Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը պատվով կրում է իր բեռը»: Հանդիպման ավարտին, վարչապետը պատասխանել է սևանցիներին հուզող հարցերին, նշելով, որ կառավարության համար առաջնայնություն է նոր աշխատատեղերի ստեղծումը:
Վարչապետը նշել է, որ այս հարցը լուրջ է հատկապես Գեղարքունիքի մարզում և հավաստիացրել, որ սևանցիների խնդիրների լուծումը լինելու է կառավարության ուշադրության կենտրոնում: