Վարդգես Թովմասյանն Ուկրաինայում անպարտելի էր
05/07/2011 15:48

Վարդգես Թովմասյանն Ուկրաինայում անպարտելի էր

21-ամյա երևանցի շախմատիստ Վարդգես Թովմասյանը հասավ մեծ հաջողության Ուկրաինայի Զապորոժիե քաղաքում ավարտված Երմակի 7-րդ հուշամրցաշարում` միանձնյա նվաճելով առաջին մրցանակը: Թովմասյանը, չկրելով ոչ մի պարտություն, 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Մրցաշարին մասնակցում էին 67 շախմատիստներ, այդ թվում` չորս գրոսմայստերներ և մեծ թվով միջազգային վարպետներ:
 

Վարդգես Թովմասյանն Ուկրաինայում անպարտելի էր