.jpg)
«Արսենալը» հրաժարվեց վաճառել Նասրիի տրանսֆերը
Լոնդոնի «Արսենալը» մերժեց «Մանչեսթեր Յունայթեդի»` կիսապաշտպան Նասրիի տրանսֆերը 20 մլն ֆունտ ստեռլինգով գնելու առաջարկը: Ինչպես տեղեկացնում է «The Guardian»-ը, լոնդոնցիները մանկունիանցիներին տեղեկացրել են, որ ֆրանսիացի ֆուտբոլիստից չեն բաժանվի 25 միլիոնից ցածր գումարի դեպքում:
Ավելի վաղ Արսեն Վենգերը հայտարարել է, որ եթե Նասրին հեռանա, միևնույն է, հաստատ չի տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»: Այդ ֆուտբոլիստի ծառայություններով, ի դեպ, հետաքրքրվում է նաև «Մանչեսթեր Սիթին»: