.jpg)
Յան Հունտելար. «Յունայթեդի» հետաքրքրության մասին ոչինչ չգիտեմ»
Գերմանական «Շալկեի» հարձակվող Կլաաս Յան Հունտելարը հայտարարել է, որ ոչինչ չգիտի իր նկատմամբ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրության մասին: Այդ մասին, ի դեպ, գրել են բրիտանական որոշ լրատվամիջոցներ: Հարձակվողի խոսքերով` «Շալկեում» իրեն ամեն ինչ բավարարում է:
«Չեմ կարծում, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրության մասին լուրերը հիմքեր ունեն: Ես ուզում եմ մնալ «Շալկեում» և մտադիր եմ լավ մրցաշրջան անցկացնել: Այս պահին իմ տեղափոխությունն այլ ակումբ հնարավոր չեմ համարում»,- հոլանդացի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերել է «Bild»-ը: