.jpg)
Փխենչանը` «Օլիմպիադա-2018»-ի մայրաքաղաք
Հարավկորեական Փխենչանը հաղթել է 2018 թ. ձմեռային Օլիմպիադայի կազմակերպման ընտրություններում` առաջ անցնելով գերմանական Մյունխենից և ֆրանսիական Անսիից: Միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմը հարավաֆրիկյան Դուրբանում կայացած նիստի ընթացքում 63 ձայնով քվեարկել է Փխենչանի օգտին` ազդարարելով նրա հաղթանակն առաջին իսկ փուլում: Մյունխենը ստացել է 25, Անսին` 7 ձայն:
Ավելացնենք, որ Փխենչանն անընդմեջ երրորդ անգամ է մասնակցում ձմեռային Օլիմպիադայի անցկացման մրցույթին: Նախորդ ընտրություններում համապատասխանաբար հաղթել են կանադական Վանկուվերն ու ռուսաստանյան Սոչին: