.jpg)
Յուրա Մովսիսյանը խաղադաշտում անցկացրեց 45 րոպե
Ռուսաստանյան Պրեմիեր լիգայի ներկայացուցիչ «Կրասնոդարն» ավստրիական Ֆիլլահում, որտեղ ուսումնամարզական հավաք է անցկացնում, ստուգողական խաղում հանդիպել է ռումինական «Ստյաուայի» հետ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը մասնակցել է առաջին խաղակեսին. 46-րդ րոպեին նրա փոխարեն խաղադաշտ է մտել Գոգնիևը: Իսկ հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: