Արթուր Գաբրիելյանը 4 հնարավորից վաստակել է 3 միավոր
09/07/2011 16:56

Արթուր Գաբրիելյանը 4 հնարավորից վաստակել է 3 միավոր

Գրոսմայստեր Արթուր Գաբրիելյանը Ռուսաստանի Սամարա քաղաքում անցկացվող Լև Պոլուգաևսկու հուշամրցաշարում 4 հնարավորից վաստակել է 3 միավոր: Գաբրիելյանը մեկ միավորով է հետ մնում առաջատարներից` գրոսմայստերներ Դմիտրի Կոկարևից և Պավել Սմիռնովից (Ռուսաստան): Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
 

Արթուր Գաբրիելյանը 4 հնարավորից վաստակել է 3 միավոր