09/07/2011 11:37
Սաուդյան Արաբիայում կառուցվել է աշխարհի ամենաբարձր մինարեթը
Սաուդյան Արաբիայի սրբավայր համարվող Մեքքա քաղաքում կառուցվել է աշխարհի ամենաբարձր մինարեթը, որի վրա կա հսկայական ժամացույց:
Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով Asriran-ին, մինարեթի բարձրությունը 601 մետր է, ժամացույցի մեծությունը՝ 43x43 մետր:
Աշխատանքներն արդեն ավարտվում են, և դրանց վերջում ամեն օր մոտ 7 կմ հեռավորության վրա հնարավոր կլինի լսել ազանի ձայնը, որն աղոթքի կկանչի հավատացյալներին:
Նամազի ժամը հնարավոր կլինի իմանալ 30 կմ հեռավորությունից, քանի որ դրա ժամին մոտ 12 հազար սպիտակ և կանաչ լամպեր կլուսավորեն այն: