Վիեյրան կարող է ընդգրկվել «Մանչեսթեր Սիթիի» մարզչական շտաբում
09/07/2011 12:53

Վիեյրան կարող է ընդգրկվել «Մանչեսթեր Սիթիի» մարզչական շտաբում

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նախկին կիսապաշտպան Պատրիկ Վիեյրան, ով ֆուտբոլիստի կարիերան ավարտել է հունիսին, կարող է ընդունել թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի` մարզչական շտաբում ընդգրկվելու առաջարկը: Այս մասին տեղեկացնում է «Goal»-ը: Սպասվում է, որ ֆրանսիացու նշանակման մասին ակումբը մոտ ժամանակներս հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ:

Նշենք, որ Վիեյրան առաջարկ էր ստացել նաև «Արսենալից», որի կազմում հանդես է եկել 1996-2055 թթ. ժամանակահատվածում: Սակայն լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին այդպես էլ չհաջողվեց համոզել Պատրիկ Վիեյրային` աշխատելու իր հետ միասին:
 

Վիեյրան կարող է ընդգրկվել «Մանչեսթեր Սիթիի» մարզչական շտաբում