.jpg)
09/07/2011 16:43
Վալենտին Փամբուկչյանը բաժանում է 3-14-րդ տեղերը
Միջազգային վարպետ Վալենտին Փամբուկչյանը Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացվող մրցաշարում 7 հնարավորից վաստակել է 5 միավոր և բաժանում է 3-14-րդ տեղերը: Ինչպես տեղեկացնում է armchess.am-ը, հայ շախմատիստը միայն կես միավորով է հետ մնում առաջատարներից` բուլղարացի գրոսմայստերներ Բորիս Չաթալբաշևից և Գրիգոր Գրիգորովից: