.jpg)
Ադեբայորը կարող է վերադառնալ «Ռեալ»
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չի բացառում, որ, ի վերջո, կարող է կանգնել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էմանուել Ադեբայորի թեկնածության վրա: Հիշեցնենք, որ այդ ֆուտբոլիստն անցած առաջնության երկրորդ շրջանում վարձավճարով հանդես է եկել «Ռեալում»:
«Նեյմարը «Սանթոսի» ֆուտբոլիստն է, Ագուերոն` «Ատլետիկոյի»: Հնարավոր է, որ լավագույն տարբերակն Ադեբայորն է: Նա վերջին 6 ամիսն անցկացրել է «Ռեալում» և հասցրել է ճանաչել թիմին: Ես պետք է ունենամ 21 դաշտային խաղացող և 3 դարպասապահ: Այս պահին միայն մեկ հարձակվողի կարիք ունենք»,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերել է AS-ը: