.jpg)
Ահմեդ Վալի Կարզայի հուղարկավորությունը ավարտվել է պայթյուններով
Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզայի եղբոր Ահմեդ Վալի Կարզայի հուղարկավորությունը ավարտվել է 2 պայթյուններով:
Հաղորդվում է, որ Ա. Կարզայի հուղարկավորությունից քիչ հետո, Կանդահարում տեղի է ունեցել 2 պայթյուն: Զոհերի կամ վիրավորների մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում:
Հուղարկավորությանը ներկա է եղել մի քանի հազար մարդ, ձեռնարկվել են անվտանգության աննախադեպ միջոցառումներ: Աֆղանստանի առաջնորդին շրջապատել էր թիկնապահների խիտ օղակը: Այդ մասին հաղորդում է rbc.ru կայքը: