.jpg)
Օդաչուն չի կարողացել վթարային վայրէջք կատարել. 16 զոհ
Բրազիլիայի հյուսիս-արևելքում տարածաշրջանային չվերթ իրականացնող խոշոր ուղևորատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել: Զոհվել է 16 մարդ: Այս մասին հաղորդում է Associated Press-ը` վկայակոչելով երկրի ազգային ավիացիոն ծառայությանը:
Ինչպես հաղորդում է գործակալությունը, Noar Airlines ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի անձնակազմը հաղորդել է խնդիրների մասին, Ռեսիֆե առողջարանային քաղաքից կատարած թռիչքից անմիջապես հետո:
Վթարի պատճառները դեռևս անհայտ են: Օդաչուները փորձել են վթարային վայրէջք կատարել, սակայն ինքնաթիռն ընկել է, որից հետո այրվել: Հաղորդում է Գազետա.ռու-ն: