«Չելսին» կարող է վարձակալել Պարկերին
13/07/2011 18:37

«Չելսին» կարող է վարձակալել Պարկերին

Անգլիական «Վեստ Հեմի» պաշտպան Սքոթ Պարկերը կարող է վերադառնալ իր նախկին ակումբ` «Չելսի»: Այս մասին հաղորդում է «The Daily Mail»-ը: «Արիստոկրատները» հույս ունեն նրան վերցնել վարձավճարով` մեկ տարի ժամկետով: Ինքը` Պարկերը, ցանկանում է հեռանալ «Վեստ Հեմից», որպեսզի կրկին Պրեմիեր լիգայում խաղալու հնարավորություն ունենա:

«Չելսիից» բացի, Պարկերի ծառայություններով հետաքրքրվում են նաև «Տոտենհեմն» ու «Աստոն Վիլլան»: Նրա տրանսֆերային արժեքը, ի դեպ, կազմում է 7 մլն ֆունտ ստեռլինգ: Իսկ «Վեստ Հեմում» Սքոթը շաբաթական 70 հազար ֆունտ ստեռլինգ է վաստակում:
 

«Չելսին» կարող է վարձակալել Պարկերին