Հայաստանում տեղակայված է հայկական կայքերի միայն 18%-ը
13/07/2011 14:23

Հայաստանում տեղակայված է հայկական կայքերի միայն 18%-ը

2011թ.-ի մայիսի վերջի դրությամբ Circle.am-ում գրանցված կայքերի 18%-ը տեղեկայված է եղել Հայաստանում և 82%-ը` արտասահմանում: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում տեղակայված կայքերի մասնաբաժինը նվազել է 4 տոկոսային կետով: 2011թ.-ի փետրվարի վերջի տվյալների հետ համեմատությունը ցույց է տալիս, որ վերջին մեկ տարվա ընթացքում հայաստանյան հոսթինգի մասնաբաժնի կրճատման շարունակական միտումը 2011թ.-ի գարնան ընթացքում կանգ է առել:

Circle.am-ում գրանցված կայքերի դոմենների բաշխվածությունը 2011թ.-ի մայիսի վերջի դրությամբ հետևյալն է` .am - 50%, .com - 32%, .ru - 6% և այլ դոմեններ - 12%: 2011թ.-ի փետրվարի տվյալների համեմատ արձանագրված միակ փոփոխությունը .ru դոմենային տիրույթում գտնվող կայքերի մասնաբաժնի նվազումն է` 1 տոկոսային կետով:

«Ինչպես տեսնում ենք` անցած տարվա ընթացքում նկատվող .am դոմենային տիրույթում գտնվող կայքերի մասնաբաժնի կրճատման միտումը դոմենների մասով նույնպես կանգ է առել»,-նշվում է «Բիզնես 24»-ի ու Circle.am-ի համատեղ պատրաստած զեկույցում:
 

Հայաստանում տեղակայված է հայկական կայքերի միայն 18%-ը