ՅՈւՆԵՍԿՕ-ն Գանձասարի վրա «խաչ կքաշի»
13/07/2011 12:22

ՅՈւՆԵՍԿՕ-ն Գանձասարի վրա «խաչ կքաշի»

Օրեր առաջ «Aysor.am»-ը, անդրադառնալով Գանձասարի նորաոճ վերականգնմանը, որպես օրինակ դիտարկելով Նորավանքը, որի շուրջը կառուցած սրճարանի և նոր դարպասների պատճառով վանքը չէր ընդգրկվել Յունեսկօ-ի համաշխարհային ժառանգության հուշարձանների ցանկում, մտավախություն էր հայտնել, թե նույն ճակատագիրն է սպառնում նաև Գանաձասարին:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հուշարձանագետ Սամվել Կարապետյանը կիսեց այդ մտավախությունը, ասելով, որ եթե մի օր Արցախը հայտ ներկայացնի Յունեսկօ-ին` Գանձասարը հուշարձանների ցանկում ներառելու համար, կառույցի պատվիրակները նույնիսկ չեն մոտենա պատմական վանքին.

«Նորավանքի ժամանակ, հեռվից տեսնելով այդ դարպասները, շրջանցեցին եկեղեցին և նույնիսկ չմոտեցան: Վաստահ եմ, որ նույնը տեղի կունենա Գանձասարի հետ` «թխած» պարիսպների պատճառով: Այս սալիկապատումով նորոգողները հոգևոր կառույցի վրա փաստորեն խաչ են քաշում` ուղղակի իմաստով»:

Հուշարձանագետի խոսքով, և սա այն դեպքում, երբ Գանձասարը համաշխարհային ճանաչում վայելող համալիր է:
 

ՅՈւՆԵՍԿՕ-ն Գանձասարի վրա «խաչ կքաշի»