Ռադիոակտիվ միս` ճապոնական խանութներում
13/07/2011 17:48

Ռադիոակտիվ միս` ճապոնական խանութներում

Ճապոնական խանութներում և ռեստորաններում հայտնվել է ռադիացիայի բարձր մակարդակով միս: Այս մասին գրում է Asahi Shinbun պարբերականը: Վարակված միսը վաճառել են երկրի կենտրոնական առնվազն 5 պրեֆեկտուրաներում` ներառյալ մայրաքաղաք Տոկիոն:

Հետաքննության արդյունքում պարզվել է, որ 6 կով, որոնց միսը ավելի ուշ վաճառքի է հանվել, կերել են Ֆուկուսիմայի տարածքի խոտը, որտեղ մարտի 11-ին ատոմային էլեկտրակայանի վթար էր տեղի ունեցել:

Անասնապահությամբ զբաղվող ֆերմերը հայտարարել է, որ խախտել է կանոնները, որն ընդունվել էր ԱԷԿ-ի վթարից հետո, անելանելիությունից, քանի որ կենդանիներին պետք էր ինչ-որ բանով կերակրել:

Փորձագետները հայտարարել են, որ ռադիոակտիվ մսի մեկանգամյա օգտագործումը մարդու համար վտանգավոր չէ, դրա համար օգտագործողները անհանգստանալու պատճառ չունեն:

Այժմ տեղի իշխանությունները փորձում են հետևել, թե ով և որտեղ է վաճառել վարակված միսը, որպեսզի հետագայում դուրս հանեն շուկայից:
 

Ռադիոակտիվ միս` ճապոնական խանութներում