.jpg)
13/07/2011 19:57
«Ռոման» պայմանագիր է ստորագրել Կառլոս Կամենիի հետ
Իտալական «Ռոման» 2 մլն եվրոյով ձեռք է բերել իսպանական «Էսպանյոլի» դարպասապահ Կառլոս Կամենիի տրանսֆերը: Հռոմեական ակումբը կամերունցի ֆուտբոլիստի հետ պայմանագիր է ստորագրել 4 տարի ժամկետով:
Ավելացնենք, որ Կամենին Կամերունի ազգային հավաքականում հանդես է գալիս 2001 թվականից: 2000 թ. նա նվաճել է Օլիմպիական ոսկին, իսկ 2006-2007 թթ. մրցաշրջանում ճանաչվել է Աֆրիկայի լավագույն դարպասապահ: