Սեուլը և Փհենյանը փորձում են համաձայնության գալ
13/07/2011 13:42

Սեուլը և Փհենյանը փորձում են համաձայնության գալ

Հարավային Կորեայի պաշտոնական պատվիրակությունը ժամանել է Հյուսիսային Կորեա` քննարկելու զբոսաշրջությանը վերաբերող համատեղ ծրագիրը, որը սառեցվել էր 2008թ-ին:

Լեռնային Կիմգանսան շրջանի հանգստավայրերից մեկը դադարել էր գործել այն բանից հետո, երբ Հարավային Կորեայից ժամանած տուրիստը սպանվել էր` հսկողության տակ առնված ռազմական տարածքում շրջելու արդյունքում: Մինչ այդ միջադեպը, ամեն տարի Հյուսիսային Կորեայից այդ հանգստավայր էր այցելում շուրջ 300 հազար զբոսաշրջիկ:

Քննարկման արդյունքում Փհենյանը Սեուլին մինչև չորեքշաբթի ժամանակ է տվել  հարթելու իրավիճակը: Հակառակ դեպքում` հարավկորեական հանգստավայրը կառգրավվի:

Սեուլը և Փհենյանը փորձում են համաձայնության գալ