Մոսկվայում աննախադեպ շոգեր են սպասվում
13/07/2011 16:23

Մոսկվայում աննախադեպ շոգեր են սպասվում

Առաջիկա 2 օրերին Ռուսաստանի եվրոպական հատվածում, մասնավորաբար Մոսկովյան շրջանում, խիստ շոգեր են սպասվում: Այս մասին հաղորդում է «Իտառ-Տասս» գործակալությունը` հղում անելով հիդրոօդերևութաբանական կենտրոնի փոխտնօրենին:

Նրա խոսքերով` հուլիսի 15-16-ը կսկսվի հակացիկլոնի արգելափակումը: Այդ դեպքում ցերեկը կգրանցվի 31-33 աստիճան տաքություն, որը 7-8 աստիճանով բարձր է նորմայից: Այդ ջերմաստիճանը կպահպանվի շուրջ 15 օր:

Նկատենք, որ անցյալ ամառ, 30 աստիճան տաքության և երաշտի պայմաններում մեծածավալ հրդեհներ էին բռնկվել:
 

Մոսկվայում աննախադեպ շոգեր են սպասվում