.jpg)
Ճապոնիայի վարչապետը կոչ է արել հրաժարվել ատոմակայաններից
Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանը կոչ է արել ընդհանրապես հրաժարվել ատոմային էներգետիկայից և ակտիվորեն օգտագործել այլընտրանքային էներգիայի աղբյուրները:
Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ն. Կանը հայտարարել է, որ կառավարությունը ծրագիր է մշակում, համաձայն որի աստիճանաբար կհրաժարվեն ատոմային էներգետիկայից:
Նրա խոսքերով` իրենց նպատակն է ստեղծել հասարություն, որը կկարողանա գոյատևել առանց ատոմային էներգետիկայի:
Նշենք, որ ատոմակայանները ապահովում են Ճապոնիայի էներգետիկայի 30 %-ը և մինչև մարտի 11-ի բնական աղետը, որը հանգեցրեց «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարին, Ճապոնիայի իշխանությունները ծրագրել էին ավելացնել ատոմային էներգետիկայի կշիռը մինչև 53 %-ը` 2030 թ.-ին: Այդ մասին հաղորդում է interfax.ru կայքը: