.jpg)
Բլոխին. «Կարելի է մտածել նաև Օլիմպիական խաղերի մասին»
Եվրոպայի 2012 թ. ֆուտբոլի առաջնությունն Ուկրաինայում և Լեհաստանում կանցկացվի անհրաժեշտ մակարդակով: Դրանում վստահ է Ուկրաինայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Օլեգ Բլոխինը: Մասնագետի կարծիքով` քիչ թե շատ խնդրահարույց ոլորտը մարզական ենթակառուցվածքների շինարարությունն է:
«Ուկրաինացիներն աշխատասեր ու պատասխանատու ժողովուրդ են,- Բլոխինի խոսքերը մեջբերել է «Ուկրաինա-2012» տեղեկատվական կենտրոնը:- Իհարկե, հիմա երկիրը դժվար ժամանակներ է ապրում, հատկապես` տնտեսական առումով: Բայց անձամբ ես կասկածներ չունեմ, որ Եվրոպայի առաջնությունն Ուկրաինայում կանցնի անհրաժեշտ մակարդակով:
Մարզական օբյեկտների նախապատրաստության առումով, ըստ իս, ոչ մի խնդիր չի լինի: Իսկ երկրի ենթակառուցվածքները միանշանակ կբարելավվեն»:
Գլխավոր մարզիչը վստահ է նաև, որ Ուկրաինան կարող է հավակնել նաև Օլիմպիական խաղերի կազմակերպմանը:
«Եթե Եվրոպայի առաջնությունից հետո էլ շարունակենք զարգացնել ենթակառուցվածքները, հնարավոր կլինի մտածել նաև Օլիմպիական խաղերի կազմակերպման մասին»: