Ստամբուլը կարող է հավակնել «Օլիմպիադա-2020»-ի անցկացմանը
13/07/2011 20:07

Ստամբուլը կարող է հավակնել «Օլիմպիադա-2020»-ի անցկացմանը

Թուրքիայի սպորտի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որ Ստամբուլը կարող է հայտ ներկայացնել` կազմակերպելու 2020 թ. ամառային Օլիմպիադան: Սպորտի նախարար Սուաթ Քըլըչի խոսքերով` Թուրքիան նման խոշոր մրցաշարերի համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ ունի: Հայտի ներկայացման վերջին ժամկետը հուլիսի 29-ն է: Մոտ ժամանակներս երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջնական որոշում կկայացնի հայտի ներկայացման և «Օլիմպիադա-2020»-ի կազմակերպման իրավունքի համար պայքարելու մասին:

Ավելացնենք, որ հայտի ներկայացման դեպքում Ստամբուլը ստիպված կլինի պայքարել Հռոմի, Մադրիդի և Տոկիոյի հետ: Այսօր տեղեկություն է տարածվել, որ «Օլիմպիադա-2020»-ի կազմակերպմամբ հետաքրքրված է նաև Կատարի մայրաքաղաք Դոհան:
 

Ստամբուլը կարող է հավակնել «Օլիմպիադա-2020»-ի անցկացմանը