Պելլեգրինին վռնդել է վան Նիստելռոյին
13/07/2011 17:54

Պելլեգրինին վռնդել է վան Նիստելռոյին

«Մալագայի» գլխավոր մարզիչ Մանուել Պելլեգրինին թիմի նորեկ Ռուուդ վան Նիստելռոյին զրկել է պարապմունքներին մասնակցելու հնարավորությունից: Այս մասին հայտնում է AS-ը: Հոլանդացի հարձակվողը Դուդայի և Քրիս Ստադսգարդի հետ միասին մի քանի րոպեով ուշացել է առավոտյան մարզումից: Պելլեգրինին դժգոհ էր նման վերաբերմունքից, ուստի չթույլատրեց նրանց մասնակցել պարապմունքին:

Ավելի ուշ «Մալագայի» մարզիչը ներել է անկարգապահ ֆուտբոլիստներին և թույլատրել` մարզվելու ընդհանուր խմբում:
 

Պելլեգրինին վռնդել է վան Նիստելռոյին