.jpg)
ԿԸՀ անդամները նշանակված են
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ նշանակելու մասին: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի մամլո գրասենյակից:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական oրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին և 167-րդ հոդվածի 3-րդ մասերով, հիմք ընդունելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ նշանակելու մասին առաջարկությունները, Նախագահը ո ր ո շել է.
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ նշանակել`
|
Արտակ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻՆ
|
Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկած անդամ՝ երեք տարի պաշտոնավարման ժամկետով
|
|
Տաթևիկ ՕՀԱՆՅԱՆԻՆ
|
Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկած անդամ՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով
|
|
Արմեն ՍՄԲԱՏՅԱՆԻՆ
|
Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկած անդամ՝ յոթ տարի պաշտոնավարման ժամկետով
|
|
Լաուրա ԳԱԼՍՏՅԱՆԻՆ
|
Հայաuտանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի առաջարկած անդամ՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով
|
|
Գարեգին ԱԶԱՐՅԱՆԻՆ
|
Հայաuտանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի առաջարկած անդամ՝ յոթ տարի պաշտոնավարման ժամկետով
|
|
Գեորգի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ
|
Հայաuտանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի առաջարկած անդամ՝ երեք տարի պաշտոնավարման ժամկետով
|
|
Սիլվա ՄԱՐԿՈՍՅԱՆԻՆ
|
Հայաuտանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի առաջարկած անդամ՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով:
|