Սևաստոպոլի ճամբարում ռուսաստանցի 78 երեխա է թունավորվել
13/07/2011 12:15

Սևաստոպոլի ճամբարում ռուսաստանցի 78 երեխա է թունավորվել

Ռուսաստանից 78 երեխա, ովքեր հանգստանում էին Սևաստոպոլի «Ալբատրոս» ամառային ճամբարում, ինչպես նաև ճամբարի վեց ուսուցիչ տեղափոխվել են հիվանդանոց` սննդային թունավորում ախտանիշով:

Ուկրաինայի ԱԻՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ առավոտվա դրությամբ թունավորումը թեթև և միջին աստիճանի է եղել:

Ըստ տվյալների, ճամբարում ընդհանուր հաշվով հանգստանալիս է եղել 8-ից մինչև 16 տարերկան 293 երեխա Ռուսաստանից:

Ենթադրվում է, որ թունավորման պատճառ է հանդիսացել անորակ սննդի օգտագործումը, ինչի մնացորդները վերցվել են լաբորատոր հետազոտության համար:
 

Սևաստոպոլի ճամբարում ռուսաստանցի 78 երեխա է թունավորվել