.jpg)
«Ճիշտ կլինի` այսպես բուռն քննարկվեին պրոֆեսիոնալ վարկանիշներ»
«Ճիշտ կլինի, որ այսպես բուռն քննարկենք պրոֆեսիոնալ կազմակերպությունների պրոֆեսիոնալ վարկանիշները»,- ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի նիստերի դահլիճում դասախոսությունը ներկայացնելուց հետո նշեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` անդրադառնալով ուսանողներից մեկի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում Forbes-ի հայտնի հրապարակմանը:
«Ի տարբերություն Հայաստանի` ԱՄՆ-ում և ԵՄ-ում շատ բուռն քննարկվում են Flitch-ի, Moodys-ի և Standart and Poors-ի ներկայացրած վարկանիշները և ոչ թե պատահական, ինչ-որ անհայտ մասնագետի գնահատական, որը ինչ-որ քաղաքական գործիչներ վերցնում են ու սկսում շահարկել»,- շարունակեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը նաև հիշեցրեց, որ Forbes-ի հրապարակման հետքերով ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարները ժամանակին հանդես են եկել համապատասխան հայտարարությամբ: