.jpg)
Վարչապետ. Չարժե մարդկանց գրգռել, տարբեր հույզեր առաջացնել
Այսօր ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետում պատասխանելով ուսանողներից մեկի հարցին, թե ինչպե՞ս է ընթանում տարբեր մարիմինների ապակենտրոնացված տեղակայման գործընթացը ու ինչպե՞ս է երկրի վարչապետը վերաբերում մասնագիտացված բուհերից, օրինակ, Ագրարային համալսարանի` մարզեր տեղափոխման խնդրին, Տիգրան Սարգսյանը պատասխանեց. «Ինձ համար շատ ընդունելի հարցադրում է: Թույլ տվեք այսօր չհրպարկել` ինչ գերատեսչությունների, բուհերի վերաբերյալ են քննարկումներ գնում, որովհետև դեռևս որոշում չկա, չարժե մարդկանց գրգռել, տարբեր հույզեր առաջացնել»:
Վարչապետը մեջբերեց նախագահի որոշմամբ Կենտրոկան բանկի գրասենյակը Դիլիջան տեղափոխելու օրինակը` նշելով, որ եթե Դիլիջանը` որպես ֆինանսական կենտրոն կայանա, կբեռնաթափվի նաև Երևանը: Բացի այդ, եթե տարածաշրջանում կրթական մակարդակը զարգանա, հենց տեղում լավագույն մասնագետներ կմատակարարի ֆինանսական հատվածին:
Ուսանողից մյուսի հարցին, թե բացի «Լույս» հիմնադրամից կառավարությունն աջակցու՞մ է որևէ կերպ ուսանողներին` կրթությունը դրսում շարունակելու հարցում, վարչապետը պատասխանեց. «Մեր համար մեկ խնդիրը պետք է լինի ոչ թե ուղղորդել, որ մեր երիտասարդները «Լույսի» միջոցով ստանան կրթություն աշխարհի լավագույն համալսարաններում, այլ որպեսզի մեր բուհերը աշխարհի լավագույն համալսարաններին համադրելի ծառայություն մատուցեն Հայաստանում, որ ԵՊՀ շրջանավարտն իր գիտելիքներով ու կարողություններով ոչնչով չզիջի Օքսֆորդի ու Քեմբրիջի շրջանավարտներին»:
Վարչապետի խոսքերով` իրենք այժմ թիրախային ձևով աշխարհի լավագույն 10 համալսարաներ են ուղարկում հայ երիտասարդներին, ովքեր վերադառնալուց հետո կօգնեն իրականացնել կրթական բարեփոխումները:
«Մեր նպատակ է, որ 10 տարիների ընթացքում առնվազն 5 բուհեր միջազգային ակրեդիտացիա անցնեն: Հիմա այստեղ այդպիսի 2 բուհ ունենք` Ամերիկյան համալսարանն ու Ֆրանսիական համալսարանը: Մենք նպատակ ունենք, որ ԵՊՀ-ն նույնպես միջազգային ակրեդիտացիա անցնի: Դա նշանակում է, որ մենք էլ շահագրգռված չենք լինի, որ մեր ուսանողները գնան այնտեղ սովորելու, այլ ողջ աշխարհից կգան Հայաստան` սովորելու»,- եզրափակեց Տ. Սարգսյանը: