.jpg)
Վարչապետ. Կառավարությունը չի պատրաստվում սուբսիդավորել բուհերին
Այսօր ԵՊՀ-ում Վարչապետ Տիգրան Սարգսյանի ու ուսանողների հանդիպման ժամանակ Տնտեսագիտության ֆակուլտետի փոխդեկանին հետաքրքրեց բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հարցը:
«2011 թ հանրակրթական դպրոցները չտվեցին շրջանավարտներ, ու ՀՀ բուհերն իրենց ընդունելության ծավալներով մի քանի անգամ զիջելու են նախորդ տարիներին ունեցած ցուցանիշները: Այս իմաստով բուհերի մեծ մասը կանգնելու է խնդրի առջև` առաջիկա 4-6 տարիների ընթացքում, որն անդրադառնալու է դասախոսների կենսամակարդակի վրա: Նկատի ունենալով, որ առկա խնդիրը ոչ արդյունավետ կառավարման հետևանք չէ, այլ բարեփոխումների «պաբոչնի էֆեկտ», արդյոք կառավարությունը մշակե՞լ է գործուն մեխանիզմ`օրինակ սուբսիդավորել բուհերին`այս իրավիճակից դուրս գալու համար»,- հարցրեց փոխդեկանը:
Հարցին հետևեց վարչապետի պատասխանը. «Սա այն փաստն է, որ գտնվում է կառաարության ուշադրության կետրոնում, և կրթական բարեփոխումներ իրականցնելու ժամանակ ռեֆորմաների այնպիսի դիզայն արեցինք, որը հաշվի է առնում այս հանգամանքը: Կառավարությունը չի պատրաստվում սուբսիդավորել բուհերին: Մենք համարոմ ենք, որ բուհերում կուտակված են բարձր ինտելեկտուալ կարողություններ, ու բուհերն, օգտագործելով դա, կարող են օպտիմիզացիայի ենթարկել իրենց ծախսերը և միջնաժամկետ այնպիսի ծրագրեր մշակել, որ այս կարճաժամկետ պրոբլեմը կարողանանք հաղթահարել»: