Ուիլշիրը Ֆաբրեգասին կոչ է անում տղամարդ լինել
13/07/2011 19:51

Ուիլշիրը Ֆաբրեգասին կոչ է անում տղամարդ լինել

«Արսենալի» կիսապաշտպան Ջեկ Ուիլշիրն իր թիմակից Սեսկ Ֆաբրեգասին կոչ է արել «տղամարդ լինել» և մնալ «Էմիրեյթսում»:

Անցած ամռանը «Արսենալին» դժվարությամբ հաջողվեց պահպանել Սեսկ Ֆաբրեգասին, իսկ այս անգամ Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը նույնիսկ հրաժարվել է մասնակցել թիմի պարապմունքներին, որպեսզի ստիպի ակումբի ղեկավարությանը` վաճառելու իր տրանսֆերը «Բարսելոնին»: 19-ամյա Ուիլշիրը կարծում է, որ Սեսկը պետք է բնավորություն դրսևորի և հավատարիմ մնա «Արսենալին»:

«Հավատարմությունը ֆուտբոլում մեծ դեր է կատարում. Ցույց է տալիս` արդյոք իսկական տղամա՞րդ ես, թե՞ ոչ: Եթե դու հավատարիմ ես քո ակումբին, դրանով ցուցադրում ես տղամարդկային մոտեցում: «Արսենալում» նվիրված ֆուտբոլիստներ կան, ովքեր արդեն ապացուցել են դա:

Անցած տարի Սեսկը ցույց տվեց իր հավատարմությունը, և հույս ունեմ, որ այս անգամ, նրանից բացի, մի քանի այլ ֆուտբոլիստներ էլ նույնը կդրսևորեն: Եվ այդ ժամանակ տեսանելի կլինի` արդյոք ի վիճակի՞ ենք մրցանակներ նվաճել, թե՞ ոչ»,- ասել է Ուիլշիրը:
 

Ուիլշիրը Ֆաբրեգասին կոչ է անում տղամարդ լինել