14/07/2011 10:15
700 եգիպտացի ոստիկանները կազատվեն աշխատանքից
Շուրջ 700 եգիպտացի ոստիկաններ, ովքեր կապված են ցուցարարների մահվան հետ, շուտով կազատվեն աշխատանքից: Այս մասին հաղորդում է BBC-ն` հղում անելով Եգիպտոսի ներքին գործերի նախարար Մանսուրա ալ-Իսավիին:
Նրա խոսքով` 2011թ-ի օգոստոսի մեկին պաշտոնանկ կարվեն 505 գեներալ և 164 սպաներ: Իսկ պետական հեռուստաընկերության հաղորդմամբ` նախկին 37 ոստիկաններին սպանության մեղադրանք կառաջադրվի:
Ոստիկանության աշխատակիցների հեռացումն այս պահին համարվում է ցուցարարների առաջնային պահանջը: Պահաջների թվում է նաև նախկին նախագահ Հուսնի Մուբարաքի դատավարությունը:
Նշենք, որ մասսայական հակառավարական ցույցերը, որոնք պահանջում էին նախագահ Հուսնի Մուբարաքի հրաժարականը, սկսվել էին հունվարի 25-ից: Այդ ժամանակ երկրում մահացել էր 800 ցուցարար, ինչպես նաև ոստիկաններ: