«Վոլերենգա»-«Միկա»` 1:0
15/07/2011 10:48

«Վոլերենգա»-«Միկա»` 1:0

Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանի «Միկան» Օսլոյում 0:1 հաշվով զիջեց նորվեգական «Վոլերենգային»: Այդ միակ գոլի հեղինակը Մորտեն Բերրեն է, ով աչքի է ընկել հանդիպման 68-րդ րոպեին:

Այսպիսով` այս մրցակցությունում բոլոր հարցերը պատասխան կստանան միայն պատասխան հանդիպման ընթացքում: Այն կկայանա հուլիսի 21-ին, «Միկա» մարզադաշտում: